Սերգեյ Բագրատյանի ու «Լիդիանի» փոխհարաբերությունները

142

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր, հանքարդյունաբերության ոլորտում  ներդրումների արժանահավատությունը ստուգող քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանի և պարտավորեցրել էր նրան հերքել Ազգային ժողովի ամբիոնից ընկերության հասցեին հնչեցված զրպարտությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիան»:

Հայտարարությունում  ասվում է.

«Քանի որ սահմանված ժամկետում ԱԺ պատգամավորի կողմից հերքումը չէր հրապարակվել, «Լիդիանը» դիմել էր դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` վճիռն ի կատար ածելու նպատակով: Արդյունքում Սերգեյ Բագրատյանը «Ժամանակ» օրաթերթի 26.01.2021 համարում հրապարակել է իր կողմից հնչեցված զրպարտության հերքումը:

Հերքման տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային ժողովի նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթում տեղ գտած այն արտահայտությունը, որը վերաբերում է ընկերության կողմից 10-20 անգամ բարձր գներով ձևակերպված, չափազանցված տվյալներով հաշվետվություններ ներկայացված լինելու և դրանով ՀՀ կառավարությանն ու ժողովրդին շանտաժի ենթարկելու մտադրությանը, իրականությանը չի համապատասխանում»: