ՌԴ-ն կարող է 100 մլն չափաբաժին պատվաստանյութ ուղարկել ԵՄ երկրներ

159

Ռուսաստանը կարող է Եվրոմիությանը մատակարարել «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին, եթե այն հաստատվի Դեղերի եվրոպական գործակալության կողմից:

Ներկա պահին պատրաստուկը գրանցված է աշխարհի 15 երկրներում: Դեղերի եվրոպական գործակալությունում քննարկման համար փաստաթղթերն արդեն ներկայացվել են:

Պատվաստանյութերի առաքումը կարող է իրականացվել 2021-ի երկրորդ եռամսյակում՝ Ռուսաստանի Դաշնության բնակչության պատվաստումների հիմնական մասի ավարտից հետո, ասվում է պատվաստանյութի թվիթերյան էջում։