Նավալնիի կալանքը դատարանն օրինական է ճանաչել

151

Մոսկվայի շրջանային դատարանն օրինական է ճանաչել Ալեքսեյ Նավալնիի 30-օրյա կալանքը, որին ձերբակալել էին Գերմանիայից Ռուսաստան ժամանելուց հետո. հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի որոշումը թողնել անփոփոխ, վերաքննիչ բողոքները՝ առանց բավարարման», – որոշումը հրապարակել է դատավոր Մուսա Մուսաեւը: