Մենք նպաստառու չենք ուզում լինել, տվեք մեզ մեր կորցրած տան գումարը, տուն առնենք, հող մշակենք, ապրենք

109

«Մենք հող մշակող մարդիկ ենք, շարժական ու անշարժ գույքի փոխհատուցման համար ենք եկել  կառավարություն, վարկեր ենք վերցրել, կահույք են առել, այսօր ամեն ինչ թուրքի ձեռքին է, իսկ բանկերը վարկերը չեն հետաձգում»,- ասում են Կառավարության շենքի մոտ  հավաքված քաշաթաղցիները: Նրանք իրենց կորցրած տների փոխհատուցան պահանջով դիմում են իշխանություններին:

«Հայաստանում կան ծերացող գյուղեր, թող գումարը տան, գնանք էդ գյուղրում ապրենք, հողերը մշակենք: Արցախը բոլորին ընդունելու հնարավորություն չունի: Մեր տան փողը թող տան, մենք գնանք տուն առնեք, ապրենք: Մարդիկ հեկտարներով հողեր են թողել Արցախում, մեքենաներ, անասուններ, այլ գույք: Ես Քաշաթաղի շրջանի Ալաշկերտ համայնքից եմ, ինձ նման շատերը  տոննաներով  ցորեն, գարի են թողել, ոտաբոբիկ դուրս եկել գյուղից: Հոկտեմբեր 18-ին ասել են, որ գյուղից դուրս գանք,  հասցրել ենք արագ դուրս գալ»,- պատմում են քաշաթաղցիները:

Քաշաթաղի 54 համայնքների բնակիչները ներկայացուցչական կազմով Կառավարության շենքի դիմաց  են. նրանք նկատում են՝ մենք նպաստառու չենք ուզում լինել, ուզում ենք աշխատել-ապրել: