Հունվարի 28-ին Արցախում հայտնաբերվել է 8 մարմին. բոլորն անճանաչելի են

106

Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի Ջրականի շրջանից փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն. հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը:

Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

Փրկարար-որոնողական աշխատանքները հունվարի 29-ին  շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում: