Լիա Սրգսյանը Կառավարության շենքի մոտ է՝ պաստառով. սպասում է Նիկոլ Փաշինյանի պատասխանին

216

Լրագրող Լիա Սարգսյանն այսօր մեծ պաստառով կանգնել է Կառավարության շենքի դիմաց՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով իր երեկվա հարցի պատասխանը՝ Շուշին, ըստ նրա, ադրբեջանակա՞ն է:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, Եռաբլուրում Լիա Սարգսյանը մոտեցել է Փաշինայնին ու հարց տվել. «Պարոն Փաշինյան, ըստ Ձեզ՝ Շուշին Ադրբեջանակա՞ն է»: Փաշինյանը լարվել է այդ հարցից, չի պատասխանել ու ասել է, որ լրագրողը գրավոր մեջբերի ԱԺ-ում հնչեցրած իր խոսքը, անձամբ իրեն տա գրավոր մեջբերումը, իսկ ինքն ուղիղ եթերում կպատասխանի այդ հարցին: