Իշխանությունը մտադիր է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Հովհաննես Մովսիսյանին, սակայն դրան դեմ են համալսարանականները․ «Հրապարակ»

137

Նախագահ Գևորգ Մուրադյանը հրաժարական տվեց: Այս հրա­ժարականին երկու բա­ցատրություն են տալիս, մեկը՝ որ Արցախյան պատերազմի և պարտության դեմ արված բողոքի քայլն էր, մյուսը՝ դատարանը որոշում էր կայացրել, որ նա իրավունք չուներ ընտրվել Հոգաբարձուների խորհրդի նախագահ, և նա որոշման կիրառումից առաջ ընկավ՝ հրաժարական տալով։

Վարչապետի որոշմամբ՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղե­կավար Վարագ Սիսեռյանին, որը ևս հրաժարական էր տվել, Հոգաբարձուների խորհրդում փոխարինեցին նոր ղեկավարով՝ Բագրատ Բադալյանով, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանին՝ ԿԳՄՍ նա­խարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանով, Հանրայինի նախկին տնօ­րեն Արմեն Սարգսյանին՝ նոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանով, հոգա­բարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանին՝ Հայաստա­նի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանով, ով menu. am-ի սեփականատեր, այժմ էկոնոմիկայի նախա­րար Վահան Քերոբյանի եղբայրն է:

Այսպիսով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալրված էր, մնում էր, որ նախա­գահ ընտրեն, ապա և՝ ԵՊՀ ռեկտոր: Լուրեր էին շրջանառվում, թե իշխա­նությունը մտադիր է Հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Հովհաննես Մովսիսյանին, սակայն դրան դեմ են համալսարանականները, և իշխանությունն այժմ խաղադրույք է կատարել Ավետիք Քերոբյանի վրա, սակայն համալսարա­նականները հակված են հենց իրենցից ընտրել նախագահ, հոգնել են դրսից եկած, բուհի հետ կապ չունեցող մարդկանցից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: