Գերմանական ինստիտուտը բանակցություններ է սկսել ԵՄ-ում «Սպուտնիկ V»-ի գրանցման շուրջ

126

Գերմանական Պաուլ Էրլիխի ինստիտուտը Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ բանակցություններ է սկսել Եվրոմիությունում նոր կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի գրանցման հայտը փոխանցելու վերաբերյալ, հաղորդում է հաստատության ղեկավար Կլաուս Ցիխուտեկը:

Բացի դրանից, գերատեսչության ներկայացուցիչը չի բացառում ԵՄ-ում պատրաստուկի արտադրությունը սկսելու հնարավորությունը: «Նման շփումներ տեղի են ունենում, և մենք ձգտում ենք ապահովել, որ [Sputnik V պատվաստանյութի] արտադրության կետեր հնարավոր լինեն նաև Եվրոպայում», փորձագետին մեջբերում է ՏԱՍՍ-ը: