Գեղամ Գրիգորյանը կդառնար 70 տարեկան

288

ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը գրում է. «Այսօր աշխարհահռչակ հայ տենոր Գեղամ Գրիգորյանը կդառնար 70 տարեկան:  1993 թ. Ֆրանսիայի Carcassonne քաղաքի ամառային փառատոնի «Տոսկա» ներկայացումն էր: Ֆրանսիական մամուլը գրեց. «Երբ Կավարադոսին հայտնվեց բեմում, տպավորություն էր, թե նավապետ է և հենց նոր է վերադարձել յոթ ծովերի նավարկությունից…բայց մինչև բերանը բաց անելը»…

Երբ սկսեց երգել, պապանձվեցինք և մոռացանք ամեն ինչ…

Չգիտեմ, եթե գալիք հիսուն տարիների ընթանցքում նման ձայն կրկին աշխարհ կգա՞, թե ոչ…

Ծնունդդ Շնորհավոր երկնքում, Մեծ Արտիստ»: