Բերման է ենթարկվել Էդգար Ղազարյանը

145

Այսօր Հանրապետության հրապարակի տարածքից բերման է ենթարկվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ Քրեական օրենսգրքի 219 հոդվածով արարք կատարելու ՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու կասկածանքով: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է փաստաբան Արմեն Գալստյանից:

Փաստաբանը նշեց, որ Ղազարյանը բերման ենթարկվելու ժամանակ բավականին հեռու է եղել Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններից:

«Փորձել է շրջանցել իրադարձությունները, ոստիկանները բերման են ենթարկել: Բերման ենթարկվելուց մոտ 4 ժամ է անցել, բայց դեռ դուրս չենք եկել, դեռևս գործողություններ են արվում, որոնք արդեն ապօրինի են մեզ համար, քանի որ այսքան ժամանակ է մեզ պահում են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները Կառավարության դիմաց բողոքի ցույց են կազմակերպել.  ոստիկանները մի քանիսին բերման են  ենթարկել: