Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստան վերադարձած 5 գերիների հետ

135

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հունվարի 28-ի ուշ երեկոյան հանդիպել է Հայաստան վերադարձած 5 գերիների հետ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում:

«Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»,- տեղեկացրել է ՄԻՊ Արման Թաթոյանը: