Անկարան նախատեսում է Ղարաբաղի հարցով համագործակցությունը դարձնել վեցակողմ

153

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համագործակցությունը ընդլայնել և տալ նրան «3 + 3» ձևաչափը: Այս մասին ուրբաթ օրը Ստամբուլում իրանցի իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է խթանենք հրադադարի ռեժիմը: Այնպես որ, մենք նախատեսում ենք այս ճանապարհին համագործակցել 3 + 3 ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա)», – ասել է նախարարը:

Չավուշօղլուն առանձին նշել է, որ «Հարավային Կովկասում նորմալացման պարզ ցանկությունը բավարար չէ», և «համագործակցության ընդլայնմամբ է անհրաժեշտ հասնել կայուն զինադադարի»:

Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Ռաջիփ Թայիփ Էրդողանը նույնպես հանդես էին եկել Ղարաբաղի հարցով համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությամբ: Իրանը ողջունել է այս գաղափարը՝ խոստանալով աջակցել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին: