Tesla-ն ծրագրում է Շանհայում էլեկտրամեքենաների արտադրությունը հասնցել տարեկան 450 հազար միավորի

94

Ամերիկյան Tesla ընկերությունը նախատեսում է այս տարի Շանհայի իր գործարանում էլեկտրամեքենաների արտադրությունը ավելացնել շուրջ 80%-ով՝ հասցնելով տարեկան 450 հազար միավորի: Այս մասին հաղորդում է  ՏԱՍՍ-ը։

2020-ին, ըստ նախապես հրապարակված պաշտոնական տվյալների, Շանհայում հավաքվել է 250,000 Tesla-ի էլեկտրակամեքենա: Ընկերությունը բազմիցս նշել է, որ իրենք նախատեսում են այս ցուցանիշն աստիճանաբար հասցնել 500 հազարի: