SARS-CoV-2-ը թերևս կդառնա հինգերորդ սեզոնային կորոնավիրուսը

134

Նոր կորոնավիրուսը կլինի սեզոնային շնչառական վարակների թվում և կդառնա հինգերորդ կորոնավիրուսը այդ վիրուսների խմբում: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր անկախ համաճարակաբան, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Նիկոլայ Բրիկոն:

«COVID-19-ը արտակարգ իրավիճակ ստեղծեց աշխարհում: Եվ հնարավոր չէ արմատախիլ անել այս վիրուսը: Այն կմտնի մեր կյանք, ինչպես դա արեց խոզի գրիպը 2010-ին, և կլինի սուր նճչառական վարակների էթիոլոգիական ագենտներից մեկը», – հայտարարել է համաճարակաբանը: