«Hi Aliyev». լեհ քաղաքական գործիչը Ալիևի ռազմական հանցագործությունների մասին բրոշյուր է հրատարակել

352

Լեհ քաղաքական գործիչ Տոմաշ Լեխ Բուչեկի նախաձեռնությամբ լույս է տեսել բրոշյուր Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին:

Քաղաքական գործիչը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տպաքանակի պատրաստման տեսանյութը`«ողջույններով» Իլհամ Ալիևին:

Հիշեցնենք, որ Բուչեկը 100 հազարից ավել ստորագրություն էր հավաքել և ուղարկել Հաագա՝ Ալիևի և Ադրբեջանի  ռազմական հանցագործությունները դատապարտելու համար։ Դրանից հետո լեհ գործչին Ադրբեջանից 50 հազար ԱՄՆ դոլար էին առաջարկել՝ «հակաալիևյան» քարոզչությունը դադարեցնելու համար։

Տեսանյութը՝ հղումով։