Apple-ի ակտիվ սարքերի թիվն աշխարհում գերազանցում է 1,6 միլիարդը

117

Աշխարհում Apple-ի սարքերի ակտիվ կիրառվող բազան ներկայումս կազմում է 1,65 միլիարդ սարք: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Apple-ի ղեկավար Թիմ Քուքը:

Քուքը շեշտել է, որ անցյալ տարի ընկերությունն ուներ 1,5 միլիարդ ակտիվ սարք: Նա նաև նշել է, որ այս պահին ակտիվ iPhone-ների թիվը գերազանցում է 1 միլիարդը:

Ավելին, Քուքը ուշադրություն է հրավիրել Չինաստանում iPhone-ի վաճառքների աճի վրա․ ընդհանուր վաճառքի ծավալն աճել է 57%-ով և կազմել 21,31 մլրդ դոլար: