4,5 մագնիտուդ երկրաշարժ ռուս-մոնղոլական սահմանին

124

Այսօր 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայի Խուբսուգուլ լճի շրջանում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ, որտեղ սեյսմիկ ակտիվություն է նկատվում հունվարի 12-ից: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ գեոֆիզիկական ծառայության Բայկալի մասնաճյուղի կայքում, գրում է ՏԱՍՍ-ը:

Երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 07:51-ին: Այն զգացվել է Իրկուտսկի մարզում և Բուրյաթիայի Հանրապետությունում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: