Օրվա ընթացքում զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու Ննգի, Ասկերանի 2 համայնքների մերձակայքում

124

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու շրջանի Ննգի գյուղի տարածքում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակայքում:

«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին՝ 911,101,112»,- հայտնում են ԱԻՊԾ-ից: