Քոչարյանն իր իշխանության տարիներին ինչպես ձեռբերումներ, այնպես էլ բացթողումներ է ունեցել․ Հրանտ Թոխատյան

202

Ինչպես արդեն հայտնել ենք, քաղաքացիները վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաք են իրականացնում Հանրապետության հրապարակում: Դերասան Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ ասաց. «Երկրորդ նախագահի մասին յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, և նա ունի իր կողմնակիցները. դա երևում է և վերջին հարցումներից: Ես չեմ զարմանա, եթե վաղը երրորրդ, չորրորդ նախագահներն էլ նման հայտարարություն անեն»:
Թոխատյանն ընդունում է, որ միասնական թեկնածու այսօր չկա: Նրա կարծիքով՝ Քոչարյանն իր իշխանության տարիներին ինչպես ձեռբերումներ, այնպես էլ բացթողումներ է ունեցել: Դա է պատճառը, որ վարչապետի հրաժարականի պահանջով տեղի ունեցող հանրահավաքները սակավամարդ են. նախորդ երեսուն տարիների ընթացքում իշխանությունները կորցրել են իրենց վստահությունը: