Տարեց գերմանացիներին խորհուրդ է տրվել չպատվաստվել AstraZeneca-ով

142

Գերմանիայի պատվաստումների հանձնաժողովը խորհուրդ է տվել օգտագործել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կողմից արտադրված կորոնավիրուսի պատվաստանյութը միայն 65 տարեկանից ցածր անձանց համար:

Հանձնաժողովը, մեկնաբանելով առաջարկությունը, ասել է, որ ներկայումս անբավարար տվյալներ կան տարեցների համար AstraZeneca պատվաստանյութի արդյունավետությունը գնահատելու համար, հաղորդում է Der Spiegel-ը: Բնակչության այլ կատեգորիաներ կարող են առանց սահմանափակումների օգտագործել պատրաստուկը, նշել է հանձնաժողովը:

AstraZeneca-ի պատվաստանյութը դեռ չի ստացել Եվրոմիությունում օգտագործման թույլտվություն, բայց դա կարող է տեղի ունենալ արդեն հունվարի 29-ին: