Սրիկա դավաճանները կոտրել են մեր ոգին, կործանել Հայկական բանակի փառքն ու պատիվը, դա երբեք չի ներվելու․ Էդգար Ղազարյան

151

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Բանակի օրվա առթիվ ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Բնության ուժով օրերը հաջորդում են մեկը մյուսին։ Մենք չենք կարող կասեցնել այդ բնական ընթացքը։ Օրացույցը բերեց մեզ նաև այս օրվան՝ հունվարի 28-ին, երբ մենք ամեն տարի մեծ հպարտությամբ, ոգևորությամբ, հանդիսավոր նիստերով, երգերով, կենացներով, մաղթանքներով տոնում էինք Բանակի օրը։

Սրիկա դավաճանները կոտրել են մեր ոգին, կործանել են տարիներ շարունակ ձևավորված և կայացած Հայկական բանակի փառքն ու պատիվը, ու դեռ շարունակում են իրենց ամբարտավան գոյությամբ տրորել մեր հոգին և ոգին։ Դա երբեք իրենց չի ներվելու։ Հայկական բանակի մասին մեր երգերը և կենացները հնչելու են միշտ։ Առանց բանակի պետությունը գոյատևել չի կարող։ Մենք կփրկենք մեր պետականության կործանումը այս խուժանի ձեռքերից և վերստին կբարձրացնենք մեր փառահեղ դրոշը, կվերականգնենք մեր զենքի ու զորքի փառքն ու պատիվը։

Լուսանկարում՝ ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ յուրի Խաչատուրովը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատու հրամանատարներ ՀՀ Վայոց ձորի մարզի սահմանային հատվածներից մեկու՝ պլանային հրամանատարաշտաբային վարժանքներից մեկի ժամանակ»։