«Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը մոտ է 100%-ին

136

«Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո կորոնավիրուսի նկատմամբ բջջային իմունիտետի զարգացման արդյունավետությունը մոտ է 100%-ին: Այս մասին հայտարարել է Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի պաթոգեն միկրոօրգանիզմների գենետիկ ինժեներիայի լաբորատորիայի ավագ հետազոտող Դարյա Եգորովան:

Արդյունքների համաձայն, իմունաբանական արդյունավետությունը այս պահին այն գերազանցում է 98%-ը, իսկ բջջային իմունիտետի առումով կա 100 % արդյունավետություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։