Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են 19.138 կորոնավիրուսով վարակվածներ

129

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 19 138-ով: Ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 3 793 810-ի, հունվարի 28-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Հարաբերեկան արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել է 0,51 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ է 492 901 մարդ:

Մեկ օրում բուժված ռուսաստանցիների թիվն աճել է 26 775-ով՝ մինչեւ 3 229 258: Շտաբի տվյալներից հետեւումէ, որ ընդհանուր առմամբ ապաքինվել է երկրում վարակվածների արդեն 85,1 տոկոսը: Մահացու վախճանների թիվն աճել է 575-ով՝ մեկ օր առաջվա 594-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 71 651 հիվանդ:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել է մինչեւ 1,89 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: