Ռազմագերիների հարցը լինելու է խնդրահարույց նաև Ադրբեջանի համար. արտգործնախարար

117

 «Նախեւառաջ մեր գերիների ազատ արձակման հարցում, կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, եւ եթե այս հարցը շարունակվի շահարկվել, ես վստահ եմ, որ այն լինելու է նաեւ խնդրահարույց նաեւ Ադրբեջանի համար»,-Եռաբլուր պանթոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է արտգործնախարար Արա Այվազյանը:

Ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցին նախարարը պատասխանալ է. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Մեր գծում, եթե տեսել եք, միջազգային ճնշումն օրեցօր աճում է եւ հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ  այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում»: