Պատասխանը մեկն է՝ Հայոց բանակը

110

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում «10 հարց, 10 պատասխան` Հայոց բանակի օրվան ընդառաջ» վերտառությամբ գրառում է կատարել. Պատասխանը մեկն է՝ Հայոց բանակը

«10 ՀԱՐՑ, 10 ՊԱՏԱՍԽԱՆ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

1. 
— Ո՞րն է Հայաստանի պետության ու պետականության գլխավոր անկապտելի հատկանիշն ու հիմնարար խորհրդանիշը։
— Հայոց բանակը։
2.
— Ի՞նչն էր ու ի՞նչը պետք է դարձյալ լինի Հայաստանի ռազմական անվտանգության ամենավստահելի ու կարևորագույն գրավականը։
— Հայոց բանակը։
3.
— Ո՞րն է հայի ազգային արժանապատվության գլխավոր հիմնասյունը։
— Հայոց բանակը։
4.
— Ի՞նչը կարող է ու պետք է լինի հայոց սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության գլխավոր դարբնոցը։
— Հայոց բանակը։
5.
— Ի՞նչը կարող է հանդիսանալ հայոց ռազմավարական գիտակցության մակարդակի բարձրացման հիմնական միջոց։
— Հայոց բանակը։

6.
— Ո՞րն է հայոց համազգային սիրո և հոգածության ամենաարժանի առարկան։
— Հայոց բանակը։
7. 
— Որտե՞ղ կարող է հայրենադարձ հայը լավագույնս մերվել ու «ձուլվել» հայրենի ժողովրդին և իր հասակակիցներին։
— Հայոց բանակում։
8.
— Ի՞նչն է հայոց տառապագին հոգու խորախորունկ վերքերի ամենաբուժարար բալասանն ու սպեղանին։
— Հայոց բանակը։
9.
— Ո՞րն է հայոց թշնամիների ու «բարեկամների» գլխավոր թիրախը։
— Հայոց բանակը։
10.
— Ո՞րն է հայոց ամենամեծ հույսն ու հավատը՝ մեր Տեր Աստծուց հետո։
— Հայոց բանակը։

Կեցցե՛ հերոսական Հայկական բանակը։

Հ.Գ. Վերջին պատերազմում Հայկական բանակը չի պարտվել։ Բայց 2020 թ. նոյեմբերի 9-ին Ն. Փաշինյանի ստորագրած դավաճանական և հիմնազուրկ կապիտուլյացիայից հետո կտրուկ սաստկացել են բանակը կազմաքանդելու արտաքին ուժերի և նրանց տեղական խամաճիկների դավադիր ծրագրերը։ Դրանք ամեն գնով պետք է խափանել»։