Ձերբակալվել է Վահան Բադասյանը

140

Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին: Այս մասին րոպեներ առաջ Հանրապետության հրապարակում «հայահավաքի» ժամանակ հայտարարեց Արշակ Զաքարյանը:

«Այսօր Եռաբլուրում հայտարարության համար, որը հնչել է մոտավորապես այսպես՝ «դավաճանը պետք է պատժվի և ձերբակալվի», այդ հայտարարության պատճառով ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Վահան Բադասյանը»,- հայտնեց նա: