Հունվարի 27-ին Արցախում հայտնաբերվել է ևս 3 մարմին

99

Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն:

Աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններից: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են:

Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում:

Նոյեմբերի 13-ից մինչ օրս հայտնաբերվել է 1321 աճյուն: