Հայո՛ց բանակ, տոնդ շնորհավոր

107

Այսօր չեմ խոսելու ցավի ու կորստի մասին։ Չեմ խոսելու պարտության, նենգության ու դավաճանության մասին։

Այսօր ասելու եմ, որ մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան շարունակելու են լինել մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության, արժանապատվության, հպարտության ու հաղթանակների երաշխավորը։

Ես գիտեմ, որ բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու, ամուր սեղմելու է իր բռունցքն ու ցույց է տալու աշխարհին իր ուժը։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք կերտել հզոր, զարգացած, բարեկեցիկ և աշխարհում իր խոսքն ունեցող պետություն։

Այսուհետ ողջ հայության հավաքական երազանքներից ու գերնպատակներից մեկը  պետք է դառնա Հայոց բանակի հզորացումը։

Սա՛ է օրվա ուղերձը, օրվա խորհուրդն ու օրվա երդումը։

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ