Ինձ համար բանակի հիմնադրման օրը մեծ և սուրբ խորհուրդ ունի, եւ ես դրանից ցած չեմ իջնելու

115

Այս տարի առաջին անգամ հոգևոր դասը քաղաքական վերնախավից առանձին է այցելել Եռաբլուր: Լրագրողների հարցին, թե ինչու է այդպես որոշվել և միասնականության լինելու կոչերն իրական կյանքում ինչու չի դրսևորվում,  Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանել է. «Ես քաղաքական հարցերին չեմ պատասխանելու այս օրով: Որևէ նման հարցի ես չեմ ուզում պատասխանել, որովհետև ինձ համար բանակի հիմնադրման օրը մեծ և սուրբ խորհուրդ ունի,  եւ ես դրանից ցած չեմ իջնելու»: