Բաց նամակ Հայկ Մարությանին

159

Օրբելի 63/1 բարձրահարկ շենքի վերելակը արդեն մեկ ամիս է չի աշխատում. բաց նամակ Հայկ Մարությանին

Հարգելի պարոն Մարության

Ձեզ են դիմում Օրբելի 63/1 շենքի բնակիչները։ Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտանիքների համար։

Այսօր էլ շենքում բազմաթիվ վաստակաշատ, թեև արդեն ծեր, մարդիկ են բնակվում, որոնցից շատերն արդեն մեկ ամիս է զրկված են տնից դուրս գալու տարրական հնարավորությունից, քանի որ 9 հարկանի շենքի վերելակն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում, իսկ քաղաքապետարանի կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում դրա վերագործարկման ուղղությամբ։

Խնդրում ենք ձեր անմիջական աջակցությունը՝ խնդրի լուծման հարցում։

Հարգանքով՝

Օրբելի 63/1 շենքի բնակիչներ