ԱՄՆ-ն ցանկանում է ՌԴ-ի և Չինաստանի հետ աշխատել Իրանի միջուկային ծրագրի շուրջ

56

ԱՄՆ-ն պետք է ագրեսիվ կերպով արձագանքի Ռուսաստանի գործողություններին, բայց միևնույն ժամանակ աշխատի Մոսկվայի հետ երկու կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ: Այս կարծիքը հայտնել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, որը նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրվել է ՄԱԿ-ում երկրի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնում:

 «Մենք պետք է միջոց գտնենք նրանց հետ աշխատելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այնպիսի հարցերի շուրջ, որտեղ մենք ընդհանուր շահ ունենք: Ես անհամբեր սպասում եմ նրանց հետ աշխատելու այնպիսի հարցերի առնչությամբ, օրինակ, ինչպիսին է իրավիճակը Իրանում», – ասել է նա:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը նաև ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է Մոսկվայի և Պեկինի հետ աշխատել իրանական միջուկային ծրագրի շուրջ: