ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ժամանակավորապես արգելել է զենք վաճառել Արաբական Միացյալ Էմիրություններին և Սաուդյան Արաբիային: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Աղբյուրների համաձայն, Սպիտակ տունը նախատեսում է վերանայել Սաուդյան Արաբիային բարձր ճշգրտության զենքի, իսկ ԱՄԷ-ին՝ F-35 հինգերորդ սերնդի կործանիչների վաճառքը: