ԱՄՆ ներքին անվտանգության նախարարություն․ Շարունակվում է բռնության հետ կապված սպառնալիքը

136

Բռնության ուժեղ սպառնալիքը ներկայումս դեռևս առկա է Միացյալ Նահանգներում և, հավանաբար, կշարունակվի առաջիկա շաբաթների ընթացքում: Այս մասին ասվում է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ:  

«ԱՄՆ-ում այժմ մեծ սպառնալիք կա, որը, հավանաբար, կշարունակվի առաջիկա շաբաթների ընթացքում: Նախարարությունը չունի տեղեկություններ կոնկրետ կամ իրական դավադրության մասին, սակայն վերջին օրերին շարունակվում են բռնի անկարգությունները», ասվում է տեսքտում: