Apple-ը դարձել է ամենաթանկ ապրանքանիշն աշխարհում

122

Apple-ը կրկին ամենաթանկ ապրանքանիշն է աշխարհում՝ գրեթե 263,4 միլիարդ դոլար արժողությամբ։ Այն առաջ է անցել Amazon-ից և Google-ից:

Վերլուծաբանների կարծիքով, Apple ապրանքանիշը կորցրել էր իր առաջատարությունը 2017 թվականին: Այժմ նրան հաջորդում են 254,2 մլրդ դոլար արժողությամբ Amazon-ը և 191,2 մլրդ դոլար արժողությամբ Google-ը: Լավագույն հնգյակը եզրափակում են Microsoft-ը (140,4 մլրդ դոլար) և Samsung Group-ը (102,6 մլրդ դոլար): Տասնյակում ընդգրկված են նաև Walmart-ը, Facebook-ը, ICBC-ն, Verizon-ը և WeChat-ը:

Apple-ը 2016 թվականից ի վեր առաջին անգամ է դառնում աշխարհի ամենաարժեքավոր ապրանքանիշը: