2030 թվականին Ռուսաստանում գազի հանույթը կարող Է գերազանցել 1 տրլն խորանարդ մետրը

176

Ռուսաստանում գազի հանույթը մինչեւ 2030 թվականն ընկած հեռանկարում կաճի եւ արդեն 2030 թվակաին կարող Է կազմել 846 միլիարդից մինչեւ շուրջ 1,03 տրիլիոն խորանարդ մետր, հետեւում Է մինչեւ 2035 թվականը Ռուսաստանի գազի ճյուղի զարգացման գլխավոր սխեմայի նախագծից, որն ստացվել Է ՏԱՍՍ-ում:

2019 թվականի արդյունքներով՝Ռուսաստանում արդյունաանվել Է 739 միլիարդ խորանարդ մետր գազ, 2020 թվականին համավարակի ֆոնին այդ ցուցանիշը նվազել Է մինչեւ 689 միլիարդ խորանարդ մետր: Գազի հաշվեկշռի համաձայն, 2025 թվականին ռուսաստանյան գազի հանույթը պետք Է հասնի 777 – 890 միլիարդ խորանարդ մետրի, իսկ 2035 թվականին՝ 850 միլիարդից մինչեւ 1,057 տրիլիոն խրանարդ մետրի: Ըստ որում մինչեւ 2035 թվականը Ռուսաստանում հեղուկացված բնական գազի արատդրությունը գրեթե քառապատիկ կավելանա 2020 թվականի նկատմամբ:

Այսպես, եթե անցյալ տարի Ռուսաստանն արտադրել Է 41,5 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված գազ, ապա 2035 թվականին այդ ցուցանիշը կարող Է ավելանալ մինչեւ 90 – 158 միլիարդ խորանարդ մետր: Խողովակաշարային գազի արտահանումը 2035 թվականին սպսվում Է 250 – 324 միլիարդ խորանարդ մետր ծավալով, հետեւում Է փաստաթղթից

Armenpress