Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները

120

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները.   հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 747,3 հա տարածք, 233,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 23 հազար 854 պայթյունավտանգ առարկա»,- նշված  է հաղորդագրությունում: