Ռուսաստանում մշակել են մտավոր ունակությունների համար օգտակար ցորեն

210

Ռուս գիտնականները մշակել են անտոցիանների կենսաբանորեն ակտիվ նյութերի մեծ պարունակությամբ ցորենի մի տեսակ: Այն դրականորեն է ազդել Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդություններով մկների մտավոր կարողությունների վրա:

Հետազոտողները հույս ունեն, որ նման տեսակի ցորենը կարող է օգտագործվել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելման գործում: Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունները ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություններից են: