Ռուսաստանում կորոնավիրուսի տարածվածության կոեֆիցենտը 0,9-ից ցածր է

52

Համաձայն ՏԱՍՍ-ի հաշվարկների, որոնք հիմնված են դաշնային գործառնական շտաբի տվյալների վրա, Ռուսաստանում չորեքշաբթի օրը կորոնավիրուսային վարակի տարածվածության կոեֆիցենտը 0,92-ից իջել է 0,89-ի, իսկ հունվարի 6-ից ի վեր առաջին անգամ`0,9-ից ցածր։

Մոսկվայում այս ցուցանիշն իջել է օրական 0,83-ի: Ամենաշատ հիվանդացության դեպքեր ունեցող 10 տարածաշրջաններից ոչ մեկում գործակիցը չի գերազանցել մեկը:

Մոսկվայում այժմ կորոնավիրուսով պացիենտների համար հիվանդանոցային մահճակալների գրեթե կրկնակի պաշար կա, մայրաքաղաքում կորոնավիրուսի դեպքերի հետ կապված իրավիճակն աստիճանաբար բարելավվում է, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։