«Ռուսաստանը դա Ձեզ երբե՛ք չի ների». ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին ուշքի կբերե՞ն Կուտուզովի այս խոսքերը

118

Ժամանակի խոշորագույն զորահրամանատարներից մեկը՝ ռուսական ռազմարվեստի մշտափայլ աստղ, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Կուտուզովը, դեմ էր, որ 1812 թ. Հայրենական մեծ պատերազմի և 19-րդ դարի խոշորագույն՝ Բորոդինոյի ճակատամարտին հաջորդող ժամանակահատվածում շարունակվեր պատերազմը Եվրոպայում, և ռուսական զորքերը 1813 թ. սկզբներին Նապոլեոնին հետապնդեին այնտեղ. նա քաջ գիտակցում էր, որ դրանով կամրանային Անգլիայի դիրքերը, որին նա համարում էր ապագայի թշնամին։

Այդուհանդերձ, 1813 թ. ապրիլին ռուսական զորքերը դուրս են գալիս Էլբայի ափ։ Նույն ժամանակ մեծ զորահրամանատարը հիվանդանում է և անկողին ընկնում ներկայիս Լեհաստանի տարածքում գտնվող սիլեզյան փոքրիկ քաղաքում։
Զորավարին վերջին հրաժեշտը տալու է գալիս ինքը՝ Ալեքսանդր Առաջին կայսրը։ Զորավարի մահճին կռացած կայսրի և Կուտուզովի վերջին երկխոսությունն այսպիսին է լինում.

– Ների՛ր ինձ, Միխայիլ Իլարիոնովիչ։

– Ես ներում եմ, ցա՛ր, բայց Ռուսաստանը դա Ձեզ երբե՛ք չի ների…

(- Прости меня, Михаил Илларионович!

– Я прощаю, государь, но Россия Вам этого никогда не простит).

Հաջորդ օրը՝ 1813 թ. ապրիլի 28-ին, դադարում է բաբախել մեծ զորավարի սիրտը։

Ամենևին հակված չենք, իհարկե, համեմատել հայրենավաճառ, ազգադավ և սրբապիղծ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի պատմության խոշորագույն դեմքերից մեկի՝ Ալեքսանդր Առաջին կայսեր հետ, ոչ էլ Փաշինյանի դավաճանության առջև աչք փակած ու նրա կործանարար հրամանները կուրորեն կատարած՝ ՀՀ զինված ուժերի բարձրագույն ղեկավարությանը՝ համաշխարհային պատմության խոշորագույն գործիչներից մեկի՝ գեներալ-ֆելդմարշալ Մ. Կուտուզովի հետ:

Մեր խնդիրն էր ներկայացնել այն բարոյահոգեբանական վիճակը, որի մեջ հայտնվում են ռազմական գործիչները երկրի բարձրագույն ղեկավարության սխալ որոշումների արդյունքում: Մեր նպատակն էր նաև ցույց տալը, որ նման կարգի հանցանքները երբե՛ք չեն ներվում Հայրենիքի կողմից:

Վահե Սարգսյան

Yerkir.am