Նվիրելու արվեստը
Սիրել՝ տալ առանց պայմանի․․․
ՕՐՎԱ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ (27 հունվար 2021թ․)
Նվիրելու կարողությունը մարդու բնութենական մասն է․ զավակի ծնունդը սիրո արդյունք է, առանց փոխհատուցման ակնկալիքի, որովհետև ճշմարիտ սերը դրսևորվում է անպայմանական նվիրաբերման մեջ, որի կատարելության աստիճանը՝ ինքնազոհողությունն է․․․
Ընտանիքը մարդկայնացման առաջին օջախն է, առաջին դպրոցը…
Աստված բնությամբ սեր է, իսկ սերն ստեղծագործություն է ենթադրում, սերը բարիք է ենթադրում, ընդ որում, անպայմանական։ Սիրո բնույթը դրված է նաև Աստծո պատկերակիր մարդու մեջ․․․բնական է այն, երբ մարդն ստանում և տալիս է․ ինքնաբուխ նվիրաբերումը ի՜նչ երջանիկ զգացողություն է առաջացնում մարդու ներաշխարհում։
Բարի ունկնդրում․
ԽՆԴՐԱՆՔ․ Աստծո խոսքի տարածման մեջ ունեցե՛ք ձեր դերը՝ հավանելով և տարածելով «Սուրբ Գիրքն ամեն օր» էջը և նյութերը․