«Հաջորդ համաճարակը կարող է տասնյակ անգամներ ավելի վատը լինել»

141

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը գտնում է, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ հնարավոր համաճարակին, և դա կարող է փոխվել միայն երկու տարի անց: Նա այս կարծիքը հայտնել է այսօր գերմանական Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում:

«Մենք պատրաստ չենք հաջորդ համաճարակին: Հուսով եմ` երկու տարի հետո այլ կերպ կլինի», – ասել է Գեյթսը:

«Պատվաստանյութեր, թեստեր, դեղամիջոցներ, համաճարակաբանություն, մշտադիտարկում. դեռ շատ բաներ կարելի է անել։ Այս համաճարակն ահավոր է, բայց հաջորդը կարող է տասնյակ անգամներ ավելի վատը լինել», ասել է Գեյթսը: Նա նշել է, որ պարզվում է «հարուստ աշխարհում» լոգիստիկ համակարգը ավելի բարդ է, քան ենթադրվում էր: