Կրթական ցենզ սահմանված չէ նաև ՀՀ վարչապետի ու կառավարության անդամների համար

70

Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը գրում է, –

Գիտեք չէ, որ ՀՀ ԱԺ պատգամավորը պարտադիր չէ, որ  ունենա բարձրագույն կրթություն: ԱԺ պատգամավոր դառնալու համար կրթական ցենզ սահմանված չէ: Այդուհանդերձ, շատ ավելի վատ է այն, որ կրթական ցենզ սահմանված չէ նաև ՀՀ վարչապետի  ու կառավարության անդամների համար: Մեր երկրի օրենսդիրներն ու գործադիրում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ օրենքով իրավունք ունեն տգետ լինել:

Գտնում եմ, որ Հայաստանի պարագայում պատգամավորների,  կառավարության անդամների և, հավանաբար, մի շարք այլ պաշտոնների համար պետք է սահմանվի համապատասխան կրթական ու տարիքային  ցենզ:

ԱԺ պատգամավորների թվաքանակն էլ պետք է կտրուկ նվազի ու չանցնի 65-67 հոգուց: Այդ մարդիկ չպետք է ընտրվեն կոճակ սեղմող աշխատելու համար: