Կաննի կինոփառատոնը հետաձգվել է

183

Կաննի կինոփառատոնը, որը նախապես ծրագրվում էր իրականացնել մայիսին, տեղի կունենա հուլիսի 6-17-ը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել են դրա կազմակերպիչները Twitter-ի իրենց էջում:

«Ի սկզբանե 2021 թվականի մայիսի 11-22-ը նախատեսված Կաննի փառատոնը կանցկացվի 2021 թվականի հուլիսի 6-ից 17-ը», – ասվում է տեքստում: