Խաչիկ Գալստյան. նա տուն էր կառուցում, որ ընտանիք կազմեր

180

Խաչիկ Սահակի Գալստյան. ծնվել է 1989 թ. ապրիլի 2-ին Արմավիրի մարզի Ծիածան համայնքում։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմին մասնակցեց նաև Խաչիկը` կարևորելով իր մասնակցությունը հայրենիքի պաշտպանությանը:

Խաչիկը կամավոր ռազմաճակատ գնաց: Հոկտեմբերի 4-ն էր, առանց հարազատներին տեղյակ պահելու կամավորագրվել էր, միայն գնալուց ժամեր առաջ էր տեղյակ պահել, թե գնում է:  Ջաբրայիլում է եղել: Զոհվել է առաջին հումանիտար հրադադարի օրը` հոկտեմբերի 10-ին, հայտարարելուց երկու ժամ հետո` ինքնաթիռի ռմբակոծությունից:

Հավերժ փառք…