Իրանը հայտարարեց Թրամփի հեռանալուց հետո աշխարհում լարվածության թուլացման մասին

50

ԱՄՆ-ի ղեկավարի պաշտոնից Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո աշխարհում լարվածությունը թուլացել է, հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Թրամփի վարչակազմի հեռանալուն պես աշխարհը դուրս եկավ լարված վիճակից», ասել է նա:

Ներկայացուցչի խոսքերով, այժմ միջազգային մթնոլորտում նոր իրավիճակ է նկատվում, հայտնում է Իրանի կառավարության տեղեկատվական պորտալը: