Իրանը ծրագրում է ՌԴ-ի հետ պայմանագիր կնքել «Սպուտնիկ V»-ի մատակարարման վերաբերյալ

70

Իրանն առաջիկա օրերին ռուսական կողմի հետ համաձայնագիր կստորագրի «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման վերաբերյալ: Այդ մասին այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բանակցություններ ենք սկսել Ռուսաստանի հետ: Հուսով եմ, որ այսօր կամ վաղը համաձայնագիր կստորագրվի», – ասել է նա։

Առաքումները կարող են իրականացվել երեք ամսվա ընթացքում: