Իլհամ Ալիևն իր երկրի զոհերին թաղում է ճահճի մեջ

131

Ադրբեջանական ընդդիմադիր freeazerbaijan.org կայքն անդրադարձել է իրենց երկրում պատերազմի զոհերին ցուցաբերվող «հարգանքին»։ Ինչպես երևում է, այդ երկրում հարմար տեղ չկա պատերազմի զոհերին հուղարկավորելու համար:

Բաքվի Գարադաղի շրջանի Լոքբաթան գյուղում՝ ճահճից ցամաքած տարածքում, որոշվել է գերեզմանոց ստեղծել, որտեղ արդեն թաղվել են 18 ադրբեջանական զոհեր:

Նահատակների մայրերը, որոնք այլևս կորցնելու բան չունեն, պահանջում են հարգանք և իրենց իրավունքների պաշտպանություն: Նրանք սկսել են քանդել իրենց որդիների գերեզմանները՝ պահանջելով վերաթաղել նրանց «Նահատակների ծառուղում», որտեղ, ըստ նրանց, ավելի քան 1600 թափուր տեղ կա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ այդ ծնողները նույն խնդրով փակել էին Բաքվի գլխավոր փողոցներից մեկը՝ պահանջելով հանդիպում երկրի ՊՆ ղեկավարության հետ։