Թուրքիա. Պանթուրքիզմն ու տարածաշրջանային դերը՝ գերագույն նպատակ (տեսանյութ)

364

Թուրքիայի արտաքին քաղաքականության ծավալապաշտական նկրտումները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար՝ մինչև Արևելք: Պանթուրքիստական, նեոօսմանական գաղափարի վրա խարսխված՝ Էրդողանն ամեն կերպ ջանում է բարձրացնել Թուրքիայի վարկանիշը: Որքան էլ որ այդ երկիրը փորձեց ռազմարդյունաբերությունը, տեխնոլոգիաները զարգացնել, միևնույն է, ցանկալի արդյունքի չհասավ: Թուրքիայի հեղինակությունը բարձրացնելու հաշվին Էրդողանն ուզում է Եվրոպայից դեպի Թուրքիա ապահովել ժամանակակից տեխնոլոգիական հոսքերը, ինչի բացակայությունն այդ երկրում մեծապես զգացվում է:

Պանթուրքիաստական գաղափարների իրագործման դրսևորումներից է տարածաշրջանային կշիռ ձեռք բերելու ձգտումը: Թուրքիան ջանում է դուս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից. իզուր չէ, որ Էրդողանն արցախյան պատերազմի հաղթանակը համարում է հաղթանակ՝ Ռուսաստանի դեմ: Սակայն որքան էլ որ Թուրքիան ջանում է իր դիրքերը հաստատել Ռուսաստանի հաշվին, որքան էլ փորձեց հասնել այն բանին, որ  ռուսների հետ Արցախ նաև թուրք խաղաղապահներ մտնեն,  Պուտինը դա թույլ չտվեց, ինչպես թույլ չտվեց, որ թուրքական զինված ուժերը մտնեն Արցախ՝ մոնիտորինգ անցկացնելու:

Արցախյան պատերազմով Թուրքիան աշխարհաքաղաքական խնդիրներ լուծեց ու շարունակում է լուծել: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, վերլուծելով տարածաշրջանային իրավիճակն ու Թուրքիայի հեռահար նպատակները, նշում է այդ երկրի ու Իրանի տնտեսական զարգացող կապը: Միայն 2021 թվականին Թուրքիայի և Իրանի ապրանքափոխանակությունը երկաթգծով հասնելու է 1 միլիոն տոննայի: Թուրքիան բարեկամական հարաբերությունների մեջ է նաև Պակիստանի հետ, իսկ տարանցիկ երկիրը դարձյալ Իրանն է:

Մանրամասները՝ տեսանյութում