Թուրքիայում ձերբակալվել է 12 ահաբեկիչ, այդ թվում՝ ՌԴ 5 քաղաքացի

165

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Սիրիայի հետ սահմանին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տասներկու զինյալների ձերբակալման մասին. հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

«Նրանցից հինգը Ռուսաստանի քաղաքացիներ են, չորսը Ուզբեկստանից են, երեքը՝ Ղրղզստանից: Պարզվել է, որ նրանք ԻՊ-ի անդամ են», – ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Զինյալները բռնվել էին անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին՝ Հաթայ նահանգի Ռեյհանլի քաղաքի մոտակայքում գտնվող անցակետում: Նրանք փորձել են ապօրինաբար հատել թուրք-սիրիական սահմանը:

Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը Ինտերպոլի կարմիր ցուցակով հետախուզման մեջ էր: