Զելենսկու վարկանիշն աննախադեպ ընկել է

51

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընտրական վարկանիշը իջել է աննախադեպ ցածր մակարդակի: Ինչպես հետևում է Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հարցման արդյունքներից, հունվարին նրան աջակցություն է հայտնել քաղաքացիների միայն 13,4%-ը: Այդ մասին հաղորդում է news.ru-ն։

Պարադոքսալ կերպով, Զելենսկին ընտրողների շրջանում ժողովրդականությամբ մնում է առաջին տեղում: Երկրորդը երկրի նախկին առաջնորդ Պետրո Պորոշենկոն է, որին աջակցում է հարցման մասնակիցների 10,6%-ը: Իսկ հարցվածների 8%-ը պատրաստ է քվեարկել Յուլիա Տիմոշենկոյի օգտին: